Գլխավոր էջ » Ֆայլեր » Թեստեր |
10.07.2015, 17:39 | |
Հետաքրքիր է, որ կենդանակերպի այն նշանները, որոնք ինքնավստահ ու վճռական են ամենաուժեղներից չեն: Իսկ ովքե՞ր են ամենաուժեղները և ինչո՞վ է դրսևորվում նրանց ուժը: Սկզբի համար արժե նշել, որ խոսքը միայն հոգևոր ուժի մասին է, այլ ոչ թե ֆիզիկական: Ամեն տարերքում կարելի է գտնել միայն մեկ ամենաուժեղ նշան: Օդի տարերք1. ՋրհոսՕդի տարերքի ամենաուժեղ նշան է համարվում Ջրհոսը: Չնայած փոքր ինչ երազկոտությանն ու իդեալներին հասնելու ձգտմանը, այս նշանը, որը կարող է բազում անգամներ դժվարությունների հանդիպել, երբեք ձեռքերը ծալած չի նստում: Ջրհոսները արագեն հարմարվում կյանքի բոլոր փոփոխություններին, ինչն էլ նրանց բարոյապես ավելի ուժեղ է դարձնում: 2. ԿշեռքՕդի տարերքի ըստ ուժի երկրորդն է Կշեռքը: Նրանք այդքան էլ թույլ չեն, սակայն ունեն մի վատ սովորություն, նրանք անիմաստ ծախսում են իրենց էներգիան և սկսած գործն ավարտին չեն հասցնում: Նրանք արագ են կորցնում ցանկությունը և դրա հետևանքով էլ կորցնում են նպատակը: 3. ԵրկվորյակներԱյս տարերքի ամենաթույլ նշանը Երկվորյակներն են: Նրանք չեն կարողանում կենտրոնանալ գործի վրա, նրանց երբեմն չի հերիքում կողքից աջակցությունը: Երբ խնդիրներ են առաջանում, նրանք խուճապի են մատնվում և խնդրում են ուրիշների օգնությունը: Կրակի տարերք1. ԱղեղնավորԱյս տարերքի ամենաուժեղ նշանն Աղեղնավորն է: Նրանք երբեք չեն վհատեցնում մարդկանց, աշխատում են չկորցնել մարդկայնությունը շփման ընթացքում: Նրանք կարողանում են կառավարել իրենց զգացմունքները, պրովոկացիայի չեն ենթարկվում և միշտ ունեն իրենց կարծիքը: Նրանց ուժն իրենց լավատեսության և լայն աշխարահայցքի մեջ է: 2. ԱռյուծԵրկրորդ տեղում են Առյուծները: Այս մարդիկ առաջին հայացքից բավականին ուժեղ են: Սակայն մեծամասամբ նրանք կախված են հասարակության կարծիքից և արտաքին պայմաններում: Առյուծները միշտ գովասանքի և կարեկցանքի կարիք են ունենում: 3. ԽոյՕդի տարերքի ամենաթույլ նշանը Խոյն է: Չնայած նրան, որ այս նշանի ներկայացուցիչները ակտիվ են, նրանք իրենց տարերքում համարվում են ամենաթույլը: Նրանք չեն կարողանում կառավարել զգացմունքները, նրանց վրա միշտ մեծ ազդեցություն է ունենում այն ամենը, ինչ կատարվում է նրանց հոգում: Այդ պատճառով նրանք ոչ միշտ են խելամիտ գործում, ինչն էլ ավելի բարդ է դարձնում իրավիճակը: Հողի տարերք1. ԱյծեղջյուրՀողի տարերքի ամենաուժեղ նշանը Այծեղջյուրն է: Նա համառ է և վճռական: Նրան նեղացնել շատ դժվար է: Եթե նույնիսկ ամեն ինչ վատ ընթանա, նա միևնույն է կգնա դեպի իր նպատակը, թեկուզ փոքր բայց ոչ շտապող քայլերով: 2. ԿույսԸստ հոգու ուժի հողի տարերքում երկրորդն են Կույս նշանի ներկայացուցիչները: Նրանք հաճախ են ուժեղ մարդու տպավորություն, սակայն աշխարհն ընկալում են այնպես, ինչպիսն այն կա և միշտ լողում են հոսանքի ուղղությամբ: 3. ՑուլՀողի տարերքի ամենաթույլ նշանը Ցուլն է: Այս նշանի ներկայացուցիչները փոփոխություններ: Նրանք ցանկանում են ապրել իրենց կյանքը հանգիստ ու երջանիկ, իսկ երբ նրանց պլանները չեն ստացվում, Ցուլերն անոգնական են դառնում: Ջրի տարերք1. ՁկներՋրի տարերքում ամենաուժեղը Ձկներն են: Նրանք ոչ միայն ամենաուժեղն են իրենց տարերքում, այլև ամենաուժեղն են բոլոր նշանների շարքում: Սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ Ձկների մոտ գրեթե բացակայում է կապն իրական աշխարհի հետ: Դա էլ հենց նրանց ուժն է: Ձկները կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հույս ունենալ: Այս հատկանիշները կարողօգնում են նրանց հասնել իրանց նպատակներին: 2. ԿարիճԿարիճն այդքան էլ ուժեղ նշան չէ: Նրա թուլությունն այն է, որ իր մեջ կարող է հավաքել զգացմունքները: Նրանք կարողանում են քայքայել իրենց ներսից և դա էլ նրանց թուլությունն է: 3. ԽեցգետինԽեցգետինը կենդանակերպի ամենազգացմունքային նշանն է իր տարերքում: Նրանք չափազանց զգացմունքային և վիրավորվող են: Նրանք միշտ օգնության և կարեկցանքի կարիք են զգում: Եթե նրանց կողքին ոչ ոք չկա, նրան դա կընդունեն, որպես այն բանի նշան, որ ինչ-որ բան փոխելն անհնար է:
Նյութի աղբյուր՝ http://inchuzem.am/7283-amenaujex.html | |
Դիտումներ: 1971 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |