Գլխավոր էջ » Ֆայլեր » Թեստեր |
08.07.2015, 17:18 | |
Ֆեյսբուքյան պրոֆիլի գլխավոր նկար ընտրելը փոքր ինչ դժվար է: Այդ կերպարը պիտի ներկայացնի Ձեզ Ձեր ծանոթներին, ընկերներին, հին դասընկերներն, խանդոտ «նախկիններին» և բոլոր այն մարդկանց ովքեր կփնտրեն Ձեզ: Այն նկարով, որով ներկայանում եք, ցույց է տալիս Ձեր ճաշակն ու նախասիրությունները: Շատերը մտածում են, որ լուսանկարի ընտրությունը ինդիվիդուալ է: Ներկայացնում ենք ֆեյսբուքյան լուսանկարների 10 տեսակ, որոնցով կարելի է պարզել մարդու բնավորությունը: 1. ԴիմանկարՈր լուսանկարներ են դրանք. այն լուսանկարները, որոնք ընդգրկում են մարդու իրանից վերև ընկած մասը, իհարկե, ներառյալ դեմքը: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք նորմալ, բավականին հասուն մարդ եք, ով վստահ է իր արտաքինի վրա: Դուք փոքր ինչ ձանձրալի եք: Հիշեք նաև որ ինքնանկարը կարող է նյարդայնացնել: Եթե ինքնանկարում Դուք լողազգեստով եք, դա նշանակում է բավականին անհոգ մարդ եք: Սակայն եթե այն մեծ դիմանկար է, հեղինակային լուսանկար, ապա Դուք կարիերիստ եք: 2. Հեռվից լուսանկարՈր լուսանկարներն են դրանք. Մարդն այնքան հեռու է տեսախցիկից, որ կարելի է նրան տարբերել ընդհանուր պատկերից/ֆոնից, սակայն դեմքը ճանաչելը անհնար է: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք փակ անհատ եք, ով չի ցանկանում լսել, թե ինչպես են հին ծանոթները հարցնում, թե ինչպես եք փոխվել: Դուք, հավանաբար, ամաչկոտ և զուսպ եք անծանոթ շրջապատում: 3. Շատ մոտ և անդեմՈր լուսանկարներն են դրանք. Դեմքն այնքան մոտ է, որ այն ամբողջովին չի երևում, եևում է միայն դրա մի մասը: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք ցանկանում եք, որ մարդիկ մտածեն, որ Դուք չեք ցանկանում ճանաչվել Ֆեյսբուքում: Սակայն նման լուսանկարները կարող են դրան նպաստել: Դուք հիմա կարող եք խնջույքներին գնալ միայնակ ոչ թե այն պատճառով որ ամաչկոտ եք, այլ այն պատճառով որ չեք սիրում շփվել մարդկանց հետ: 4. Լուսանկար հին ալբոմիցՈր լուսանկարներն են դրանք. Դրանք Ձեր մանկության կամ դպրոցական տարիքի նկարներն են Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք այն մարդն եք, ով մտածում է որ անցյալում ամեն ինչ ավելի լավ էր: Դուք մինչ այժմ լսում եք նույն երաժշտությունը, կրում եք նույնատիպ հագուստ, զբաղվում եք նույն զբաղմունքներով, որոնցով զբաղվել եք դպրոցական տարիքում կամ մանուկ հասակում: Դուք ներկայում շատ բանի չեք հասել: 5. Ընտանի կենդանիների լուսանկարներՈր լուսանկարներն են դրանք. Սրանք սովորաբար կենդանիների նկարներն են և սովորաբար նրանք նկարում մենակ են: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դա հիմնականում կախված է նրանից թե ինչ կենդանու նկար եք դրել, եթե կատու, ապա կին առանց զուգընկերոջ, օձը- ռոքի սիրահարի և այլն: Սակայն Դուք ամաչկոտ եք և չեք ցանկանում երևալ բոլորին, կամ ուղղակի հոգնել եք մարդկանցից: 6. Ընտանեկան ֆոտոՈր լուսանկարներն են դրանք. Այս լուսնկարներում հիմնականում օգտատիրոջ երեխայի/երեխաների լուսանկարն է: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Ձեր կյանքի միակ իմաստը երեխաներն են: Ժամանակին Ձեր կյանքը Ձեր ընկերներն էին, խնջույքները, իսկ հիմա ինչ խոսում եք, պտտվում է Ձեր երեխայի շուրջը: 7. Հարսանեկան լուսանկարՈր լուսանկարներն են դրանք. Կին, տղամարդ, սպիտակ զգեստ և սմոքինգ: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Ցանկանում եք, որ բոլորը մտածեն, որ Դուք հասուն մարդ եք: Ձեր կյանքը դարձել է ավելի հանգիստ ու սովորական ընտանեկան ավանդույթներով ու սովորություններով: Դուք այլևս այդքան ազատ չեք: Ամուսնությունը պլանավորել է Ձեր քայլերը և սահմանափակել որոշ հարցերում: 8. Շոուբիզնեսի ներկայացուցիչների լուսանկարՈր լուսանկարներն են դրանք. Հիմնականում դերասանների և երգիչների լուսանկարներ, համերգի կադրեր կամ ֆիլմի պատկեր: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք ինքնուրույն անհատականություն չեք: Դուք բացահայտում եք Ձեզ և այլ մարդկանց ժամանցի միջոցով, թե ինչ ֆիլմեր են նրանք նախընտրում, ինչ երգեր են սիրում և այլն: Դուք լի եք Ձեր սիրելի աստղեր մասին տեղեկություններով: Դուք, հավանաբար, ունեք մի քանի շապիկ հիմար լոզունգներով: 9. Գեղարվեստական պորտֆոլիոՈր լուսանկարներն են դրանք. Սրանք հիմնականում պրոֆեսիոնալ նկարներ են: Կարող են լինել թե օգտատիրոջ մասնակցությամբ և թե առանց նրանց: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք ցանկանում եք ասել մյուսներին, որ Դուք գրող եք, դերասան, լուսանկարիչ կամ նկարիչ, սակայն իրականում մատուցող, բարմեն կամ բլոգեր եք: 10. Խնջույքի լուսանկարՈր լուսանկարներն են դրանք. Դրանցում հեղինակը հիմնականում այլ մարդու հետ է, խմիչքով կամ ծխախոտով: Հնարավոր է նաև պարելիս: Ինչ կպատմի այն Ձեր մասին. Դուք երիտասարդ եք և հաճախ հիմար քայլեր եք անում: Ձեզ նույնպես Դուր չի գալիս Ձեր լուսանկարը և երազում եք մի օր այն փոխել հարսանեկան լուսանկարով, սիկ հետ բոլոր ընկերների հետ նկարով:
Նյութի աղբյուր՝ http://inchuzem.am | |
Դիտումներ: 2773 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 3 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 3 | |
<
08.07.2015
Sexsi
--------------------
<
08.07.2015
Ser
--------------------
<
08.07.2015
See
--------------------
| |