Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեսանյութեր |
01.09.2015, 11:10 | |
Այսօր շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը կդառնար 44 տարեկան: Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։ Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) և «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։ Շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանն մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին: Վերջինս հուլիսի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյան զեղում էր հայտնաբերվել:
| |
Դիտումներ: 950 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |