Գլխավոր էջ » Ֆայլեր » Սպորտ |
Հենրիխ Մխիթարյանին կարող են ձերբակալել
28.08.2015, 21:33 | |
Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի "Բորուսիայի" մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական "Գաբալան", որի հետ երրորդ տուրի հանդիպումը կկայանա Ադրբեջանում, հոկտեմբերի 22-ին։ Սակայն համաձայն Ադրբեջանի օրենսդրության՝ "Բորուսիայի" և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում կարող է ձերբակալվել։ "Բորուսիան" հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի հանդիպմանը մեկնելիս։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է թիմի համար։ | |
Դիտումներ: 669 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |