Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ |
30.07.2015, 11:22 | |
Առողջապահության նախարարությունը նույնպես արձագանքել է Հիդրոմետի կանխատեսումներին՝ առաջիկա օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանի վերաբրեյալ: Նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ: Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, ջերմատվության եւ արյան շրջանառության բարելավման համար: Չի կարելի չարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում: Նախարարությունը խորհուրդ է տալիս նաեւ չգնել արեւի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող եւ վաճառվող սննդամթերք, ինչպես նաեւ՝ տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ եւ հյութեր: Պետք է նաեւ արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար: | |
Դիտումներ: 329 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |