Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ |
10.07.2015, 22:04 | |
Մենք ամեն օր նրանց տեսնում ենք, երբեմն հիանում նրանցով, երբեմն քննադատում նրանց, երբեմն խոսում, թե ինչքան է փոխվել նրանց արտաքին տեսքը: Հայ հայտնիներից շատերը սիրում են կտրուկ ոճային փոփոխությունների ենթարկել իրենց արտաքինը՝ վարսերի գույնն են փոխում, սանրվածքը, հագուստի ոճը, և այս ամենը հաճախ դառնում է մեր քննարկման առարկան: Ոճային փոփոխությունների առումով առաջին հորիզոնականը կարելի է տալ երգչուհի Սոֆի Մխեյանին, ով բավականին հաճախ է իր արտաքինը տարատեսակ փոփոխությունների ենթարկում: Նա մերթ սևահեր է, մերթ՝ շիկահեր, փոփոխությունների են ենթարկվում նաև նրա տեսահոլովակները: Հաղորդավարուհի Մարինա Գրեգը ևս փոփոխությունների սիրահար է, նրան նույն կերպարով հիշելը գրեթե անհնար է: Վառ կերպարների սիրահար հաղորդավարուհին այժմ արդեն ունի շեկ վարսեր: Հաղորդավարուհի, մոդել Աննա Գրիգորյանը վերջերս ներկայանում է համարձակ սանրվածքով: Նա շատ կարճ կտրել է վարսերը՝ հրաժարվելով նախկինում ունենած երկար մազերից: Երգչուհի Վարսան երբ նոր էր հայտնվել հայկական շոու բիզնեսում, ներկայանում էր ավելի սեքսուալ և համարձակ կերպարով: Վառ էր նաև նրա վարսերի գույնը: Գոռ Սուջյանի հետ ամուսնությունից հետո նա բոլորովին այլ մարդ է կարծես՝ ավելի համեստ, ավելի կանացի: Եթե համեմատեք նրա լուսանկարները, ապա կարող եք փաստել, որ նախկին Վարսայից ոչինչ չի մնացել: Բոլորն էլ հիշում են երգչուհի Սիլվա Հակոբյանի կյանքի այն փուլը, երբ նա երգում էր «Գիշեր է» և այս ոճի մելամաղձոտ երգեր: Այդ փուլում երգչուհին ավելի բնական տեսք ուներ, առանց վառ շպարի էր, վարսերի բնական գույնով: Հիմա Սիլվան ներկայանում է ավելի ընդգծված բեմական կերպարով, բայց այն երգչուհիներից է, ով չափը չի անցնում: Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր բոլոր տեսահոլովակներում հանդես է գալիս բացարձակապես տարբեր կերպարներով: Անընդհատ փոխվում է նրա վարսերի գույնը, երբեք չի կրկնվում սանրվածքը: Հաճախ այնպիսի տպավորություն է, որ նա չի կարողանում գտնել իր հիմնական ոճը:
Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149820.html | |
Դիտումներ: 1295 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |