Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ |
09.07.2015, 19:11 | |
Ծխելն ամենատարածված վնասակար սովորությունն է, որից քաղաքակիրթ աշխարհը հրաժարվում է։ Կարելի է ասել՝ ծխելն այժմ նույնիսկ նորաձև չէ։ Շոու բիզնեսում շատերն են ծխում, սակայն կան մի շարք հայտնի մարդիկ, ովքեր կարողացել են զերծ մնալ կամ հրաժարվել ծխելու վատ սովորությունից։ Լիլիթ Հովհաննիսյանը չի ծխում և երբևէ չի գայթակղվել ծխելու սովորությամբ։ Արամ MP3-ը ժամանակին ծխել է, սակայն մոտ երեք տարի առաջ նա էլ է հրաժարվել վնասակար այս սովորությունից։ Արմինկան ժամանակին ծխել է, սակայն որդու՝ Ալեքսի ծննդից հետո երգչուհին կտրականապես հրաժարվել է այս սովորությունից։ Էրիկը չի ծխում, ավելին՝ նա երբևէ չի ծխել։ Գոհար Գասպարյանը չի ծխում, երբևէ չի ծխել և չի հանդուրժում, երբ հասարակական վայրերում ծխում են։ Ալլա Լևոնյանը ևս չի ծխում։ Նա դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր երբևէ չեն ծխել։ Արամեն ժամանակին փորձել է ծխել, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է այս վատ սովորությունից։ Թեև Ջուսն աչքի է ընկնում իր համարձակ կերպարով, ծխելն ու խմելը համարում է վատ սովորություն, որոնցից զերծ է մնում։ Էդգար Մանուչարյանը չի ծխում։ Մարզիկի համար անհասկանալի է այս սովորությունը։ Հռիփսիմե Հակոբյանը չծխող կանանց շարքին է դասվում։ Ռոբերտ Արզումանյանը ևս առողջ ապրելակերպի կողմնակից է։
Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149619.html | |
Դիտումներ: 878 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |