Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 21.11.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ

Բեռնարդ Շոու. սրամիտ պատասխաններ
10.07.2015, 20:43

Բեռնարդ Շոուին հարցրեցին.
-Ինչքա՞ն կցանկանայիք վաստակել, որպեսզի ինքներդ Ձեզ երջանիկ համարեիք:
-Ուղիղ այնքան, որքան ես վաստակում եմ իմ հարևանների կարծիքով:

 

Ինչ-որ ընդունելության ժամանակ Բեռնարդ Շոուին է մոտեցել մի տիկին ու հարցրել.
-Ինչու աստված սկզբից ստեղծել է տղամարդուն և միայն դրանից հետո կնոջը:
-Որովհետև,- պատասխանեց մեծ սրամիտը,- աստված չէր ուզում, որպեսզի տղամարդուն արարչագործելու պահին կինը իրեն խորհուրդներ տար:

 

Ինչ-որ տիկին անկեղծության պոռթկումի մեջ հայտարարեց.
- Եթե Դուք իմ ամուսինը լինեիք, ես Ձեր բաժակի մեջ թույն կլցնեի:
- Տիկին,- պատասխանեց Շոուն,- եթե Դուք լինեիք իմ կինը, ես ինքս թույն կընդունեի:

 


Մի կամակոր տիկին հարցրեց Շոուին, թե ինչպես պետք է գրել, որպեսզի դառնաս հռչակավոր գրող:
-Ձախից աջ,- շատ լուրջ դեմքով պատասխանեց Շոուն:



Շոուն մարմնակազմվածքով նիհար էր: Օրերից մի օր նա պատահական հանդիպեց իր ծանոթին' շատ գեր մի մարդու:
-Միստեր Շոու, նայելով Ձեզ կարելի է մտածել, թե Անգլիայում սով է,- սրամտեց գիրուկը:
-Իսկ Ձեր տեսքը բերում է այն մտքին, որ Դուք եք դրանում մեղավոր,- պատասխանեց Շոուն:



Ինչ-որ ռազմատենչ հոգևորական նախազգուշացրեց Շոուին, որ վերջինիս ստեղծագործությունները նրան դեպի դժոխք կտանեն.
-Դա ինձ չի վախեցնում,- պատասխանեց Շոուն,- Եվ դրախտը, և դժոխքն ունեն իրենց առավելությունները: Դրախտում հոյակապ եղանակ է, իսկ դժոխքում' ընտրյալ հասարակություն:

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: պատասխաններ, Բեռնարդ, Շոու., սրամիտ
Դիտումներ: 1248 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar