Գլխավոր էջ » Ֆայլեր » Ֆոտո |
Բնության 7 համաշխարհային հրաշալիքները. Ֆոտոշարք
30.07.2015, 11:43 | |
Ամազոն գետի ավազանը և դրան շրջապատող արևադարձային անտառները համարվում են մոլորակի ամենամեծ էկոհամակարգը: Բրազիլիայում գտնվող Իգուասու ջրվեժների համակարգն իր մեջ ներառում է մինչև 80 մետր բարձրության 300 ջրվեժ: Վիետնամում գտնվող Հալոնգի ծովածոցը արտասովոր ձև ունեցող կղզիների և քարանձավների համակարգ է: Ինդոնեզիայում գտնվող Կոմոդո ազգային պարկում բնակվում են աշխարհի ամենամեծ սողունները: Կորեայի մերձակայքում գտնվող հրաբխածին Չեջուդո կղզու քարանձավները բավականին տաք են, քանի որ առաջացել են հրաբխի ժայթքումներից: Ֆիլիպիններում գտնվող Պուերտո պարկը՝ իր ստորգետնյա գետով, աշխարհի ամենաերկար ստորգետնյա նավագնացային գետն է: ՀԱՀ-ում գտնվող Թաֆելբերգ լեռը՝ 1100 մետր բարձրությամբ, հարթ և սուր գագաթով, ինչպես նաև ուղղահայաց լանջերով: | |
Դիտումներ: 371 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |