Գլխավոր էջ » Ֆայլեր » Ֆոտո |
09.07.2015, 19:12 | |
1993 թվականին Սուդանի Այոդ կոչվող քաղաքում Քեվին Քարթերն արեց այս լուսանկարը: Լուսանկարը պատկերում է սովից թուլացած սևամորթ աղջնակի և անգղի, որը սպասում է աղջկա բոլորովին ուժասպառ լինելուն, որպեսզի մոտենա իր հերթական զոհին: Այս մասին գրում է Barometer.am-ը: Աղջկա ծնողներն այդ պահին վազում էին դեպի հումանիտար օգնություն բերած ինքնաթիռը, որը նոր էր վայրէջք կատարել մոտակայքում: Իսկ ուժասպառ երեխան փորձում էր սողալով հասնել ծնողների ետևից: Լուսանկարը ֆոտոլրագրողին բերեց համաշխարհային ճանաչում, Պուլիցերյան մրցանակ և անմարդկայնության ու անտարբերության մեղադրանքներ: Մրցանակը ստանալուց երեք ամիս անց լուսանկարիչն ինքնասպան եղավ… Երևի թե այն զգացումից, որ իրեն մարդկային կյանք փրկելու հնարավորություն էր տրվել, իսկ ինքն օգտագործեց այդ հնարավորությունը եսասիրական ցանկություններից ելնելով… ![]() Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149605.html
| |
Դիտումներ: 1857 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |