Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Թեստեր

Կենդանակերպի ամենաուժեղ նշանները
10.07.2015, 17:39

Հետաքրքիր է, որ կենդանակերպի այն նշանները, որոնք ինքնավստահ ու վճռական են ամենաուժեղներից չեն: Իսկ ովքե՞ր են ամենաուժեղները և ինչո՞վ է դրսևորվում նրանց ուժը:

Սկզբի համար արժե նշել, որ խոսքը միայն հոգևոր ուժի մասին է, այլ ոչ թե ֆիզիկական: Ամեն տարերքում կարելի է գտնել միայն մեկ ամենաուժեղ նշան:

Օդի տարերք

1

1. Ջրհոս

Օդի տարերքի ամենաուժեղ նշան է համարվում Ջրհոսը: Չնայած փոքր ինչ երազկոտությանն ու իդեալներին հասնելու ձգտմանը, այս նշանը, որը կարող է բազում անգամներ դժվարությունների հանդիպել, երբեք ձեռքերը ծալած չի նստում: Ջրհոսները արագեն հարմարվում կյանքի բոլոր փոփոխություններին, ինչն էլ նրանց բարոյապես ավելի ուժեղ է դարձնում:

2

2. Կշեռք

Օդի տարերքի ըստ ուժի երկրորդն է Կշեռքը: Նրանք այդքան էլ թույլ չեն, սակայն ունեն մի վատ սովորություն, նրանք անիմաստ ծախսում են իրենց էներգիան և սկսած գործն ավարտին չեն հասցնում: Նրանք արագ են կորցնում ցանկությունը և դրա հետևանքով էլ կորցնում են նպատակը:

3

3. Երկվորյակներ

Այս տարերքի ամենաթույլ նշանը Երկվորյակներն են: Նրանք չեն կարողանում կենտրոնանալ գործի վրա, նրանց երբեմն չի հերիքում կողքից աջակցությունը: Երբ խնդիրներ են առաջանում, նրանք խուճապի են մատնվում և խնդրում են ուրիշների օգնությունը:

Կրակի տարերք

4

1. Աղեղնավոր

Այս տարերքի ամենաուժեղ նշանն Աղեղնավորն է: Նրանք երբեք չեն վհատեցնում մարդկանց, աշխատում են չկորցնել մարդկայնությունը շփման ընթացքում: Նրանք կարողանում են կառավարել իրենց զգացմունքները, պրովոկացիայի չեն ենթարկվում և միշտ ունեն իրենց կարծիքը: Նրանց ուժն իրենց լավատեսության և լայն աշխարահայցքի մեջ է:

5

2. Առյուծ

Երկրորդ տեղում են Առյուծները: Այս մարդիկ առաջին հայացքից բավականին ուժեղ են: Սակայն մեծամասամբ նրանք կախված են հասարակության կարծիքից և արտաքին պայմաններում: Առյուծները միշտ գովասանքի և կարեկցանքի կարիք են ունենում:

6

3. Խոյ

Օդի տարերքի ամենաթույլ նշանը Խոյն է: Չնայած նրան, որ այս նշանի ներկայացուցիչները ակտիվ են, նրանք իրենց տարերքում համարվում են ամենաթույլը: Նրանք չեն կարողանում կառավարել զգացմունքները, նրանց վրա միշտ մեծ ազդեցություն է ունենում այն ամենը, ինչ կատարվում է նրանց հոգում: Այդ պատճառով նրանք ոչ միշտ են խելամիտ գործում, ինչն էլ ավելի բարդ է դարձնում իրավիճակը:

Հողի տարերք

7

1. Այծեղջյուր

Հողի տարերքի ամենաուժեղ նշանը Այծեղջյուրն է: Նա համառ է և վճռական: Նրան նեղացնել շատ դժվար է: Եթե նույնիսկ ամեն ինչ վատ ընթանա, նա միևնույն է կգնա դեպի իր նպատակը, թեկուզ փոքր բայց ոչ շտապող քայլերով:

8

2. Կույս

Ըստ հոգու ուժի հողի տարերքում երկրորդն են Կույս նշանի ներկայացուցիչները: Նրանք հաճախ են ուժեղ մարդու տպավորություն, սակայն աշխարհն ընկալում են այնպես, ինչպիսն այն կա և միշտ լողում են հոսանքի ուղղությամբ:

9

3. Ցուլ

Հողի տարերքի ամենաթույլ նշանը Ցուլն է: Այս նշանի ներկայացուցիչները փոփոխություններ: Նրանք ցանկանում են ապրել իրենց կյանքը հանգիստ ու երջանիկ, իսկ երբ նրանց պլանները չեն ստացվում, Ցուլերն անոգնական են դառնում:

Ջրի տարերք

10

1. Ձկներ

Ջրի տարերքում ամենաուժեղը Ձկներն են: Նրանք ոչ միայն ամենաուժեղն են իրենց տարերքում, այլև ամենաուժեղն են բոլոր նշանների շարքում: Սա կարող է տարօրինակ թվալ, քանի որ Ձկների մոտ գրեթե բացակայում է կապն իրական աշխարհի հետ: Դա էլ հենց նրանց ուժն է: Ձկները կարող են երկար ժամանակ համբերել, սպասել և հույս ունենալ: Այս հատկանիշները կարողօգնում են նրանց հասնել իրանց նպատակներին:

11

2. Կարիճ

Կարիճն այդքան էլ ուժեղ նշան չէ: Նրա թուլությունն այն է, որ իր մեջ կարող է հավաքել զգացմունքները: Նրանք կարողանում են քայքայել իրենց ներսից և  դա էլ նրանց թուլությունն է:

12

3. Խեցգետին

Խեցգետինը կենդանակերպի ամենազգացմունքային նշանն է իր տարերքում: Նրանք չափազանց զգացմունքային և վիրավորվող են: Նրանք միշտ օգնության և կարեկցանքի կարիք են զգում: Եթե նրանց կողքին ոչ ոք չկա, նրան դա կընդունեն, որպես այն բանի նշան, որ ինչ-որ բան փոխելն անհնար է:

 

Նյութի աղբյուր՝ http://inchuzem.am/7283-amenaujex.html

Կատեգորիա: Թեստեր | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: Կենդանակերպի, ամենաուժեղ, նշանները
Դիտումներ: 1948 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar