Գլխավոր էջ » Ֆայլեր » Թեստեր |
09.07.2015, 15:21 | |
Կենդանակերպի բոլոր նշանների տարբեր են: Այս հարցում ոչ մի կասկած չկա: Աստղաբանները որոշել են կազմել կենդանակերպի ամենա-ամենա նշանների ցուցակը, ըստ նրանց բնավորության և հատկանիշների:InchUzem.am-ը առաջարկում է ծանոթանալ այդ ցուցակին: Ամենաուժեղ նշանը – ՁկներԱստղաբանները համարում են, որ Ձկներն ամենաուժեղն են: Սա փոքր ինչ զարմանալի է քանի, որ նրանք տպավորվող և զգայուն են: Սակայն նրանք մեծ ներուժ ունեն և ի տարբերություն մյուս նշանների, ովքեր կարող են պարտվել, Ձկները միշտ լավ դիրք են զբաղեցնում: Ամենասեքսուալ նշանը – ԽոյԱմենասեքսուալ կենդանակերպի նշան են համարվում Խոյերը: Այս նշանի ներկայացուցիչները էներգիայով լի են, գրավիչ են, կրքոտ և ակտիվ: Սիրային հարցերում նրանց հավասարը չկա: Նրանք գրավում են մարդկանց իրեն խարիզմայով և ներքին հմայքով: Ամենախորամանկ նշանը – ԿարիճԱմենախորամանկ նշան է համարվում Կարիճը: Եթե նրանք սկսել վրեժ լուծել, ապա նրանց կանգնեցնելն անհնար է: Նրանք գործում են ամենաբարդ մեթոդներով, նրանց դժվար է ինչ-որ բան անելիս բռնելը կամ կասկածելը: Կարիճները ամենավտանագավոր և չար թշնամիներն են: Ամենահավատարիմ նշանը – ԿույսԿույս նշանի ներկայացուցիչներն ամենահավատարիմն են: Նրանք իրենց զուգընկեր են ընտրում ամբողջ կյանքի համար և շատ լուրջ են վերաբերվում այդ հարցին: Եվ եթե նրանք գտան ինչ-որ մեկին, նրան երբեք չեն դավաճանի: Ամենագեղեցիկ նշանը – ԱղեղնավորԱրտաքինով ամենագրավիչ նշանը Աղեղնավորն է: Նրանք ունեն բնությունից տրված գեղեցկություն, ինչով էլ որ համարվում են գրավիչ: Նրանք միշտ հետևում են իրենց արտաքինին: Ամենաբարի նշանը – ՑուլՑուլերն ամենաբարին են: Չեն սիրում կոնֆլիկտի մեջ մտնել, շփման մեջ փափուկ են, ինչն էլ գալիս է նրանց բարությունից: Նրանք կարող են մեծ օգնություն ցուցաբերել՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ բարի են: Ամենահաջողակ նշանը – ԵրկվորյակԱմենահաջողակները Երկվորյակներն են: Նրան հաճախ են ճիշտ պահին ճիշտ վայրում հայտնվում: Նրանք լավատես են. հենց դա էլ պայմանավորում է նրանց հաջողության 90 տոկոսը: Ամենաընտանեկան նշանը – ԽեցգետինԽեցգետին նշանի ներկայացուցիչները ամենաընտանեկանն են: Նրանց համար ընտանեկան արժեքները առաջին տեղում են: Նրանք ձգտում են գտնել արժանի զուգընկեր, տեղավորվել հարմարավետ տնակում և շատ երեխաներ ունենալ: Ամուսնության և երկարատև հարաբերությունների ամենաիդեալական նշանն է: Ամենաէգոիստ նշանը – ԱռյուծԱմենաէգոիստները Առյուծներն են: Չնայած ընկերասեր և առատաձեռն լինելուն, նրանք նախընտրում են, որ ամեն ինչ իրենց ուզածով լինի: Նրանք սիրում են լինել ուշադրության կենտրոնում, դա իրենց ուժ է տալիս: Երբ իրենց գովում են, նրանք իրենց շատ լավ են զգում: Ամենաշփվող նշանը – ԿշեռքԿշեռքները շատ շփվող են: Նրանք շատ են սիրում խոսել տարբեր թեմաներով: Նրանց հետաքրիր են նոր ծանոթություններ: Հասարակության մեջ իրենց վստահ են զգում: Նրանց համար անգամ մեկ օրվա միայնությունն անտանելի է: Ամենափակ նշանը – ԱյծեղջյուրԱյծեղջյուրները շատ փակ են: Թե ինչ է նրանց մտքին, շատ դժվար է իմանալ: Նրանք հազվադեպ են ինչ-որ մեկին վստահում իրենց զգացմունքներն ու մտքերը, և հաճախ են մարդկանց մոտ իրենց սառն ու անհհոգի դրսևորում: Ամենահանճարեղ նշանը – ՋրհոսԿենդանակերպի ամենահանճարեղ նշան է համարվում Ջրհոսը: Այս նշանի ներկայացուցիչները միշտ նոր գաղափարներ են ստեղծում: Նրանց մոտ զարգացած է ֆանտազիան և ստեղծագործական մտածողությունը: Սակայն հաճախ նրանք ուժ և միջոցներ չեն ունենում մտքերն իրականացնելու համար: Այս պատճառով նրան շատ մտքեր անհայտ են մնում:
Նյութի աղբյուր՝ http://inchuzem.am/6436-nshanner.html | |
Դիտումներ: 7257 | Բեռնումներ: 0 | Մեկնաբանություններ: 1 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 1 | |
<
09.07.2015
layk
--------------------
| |