Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Թեստեր

Հոգեբանական թեստ, որը կօգնի ավելի լավ ճանաչել ինքներդ ձեզ
11.07.2015, 15:23

Ընտրեք այն պատկերը, որն ավելի շատ ձեզ դուր եկավ, ու նայեք արդյունքները՝

1. Համարվում է ժամանակավոր, անցումային ձև։ Սովորաբար սա ըտրում են այն մարդիկ, ովքեր տվյալ պահին գոհ չեն իրենցից ու իրենց կյանքից և ցանկանում են ուղղել այդ իրավիճակը դեպի լավը։ «Այնտեղ ամեն ինչ կա երջանկության համար, միայն ես չկամ այնտեղ, բայց կլինեմ». ահա այն նշանաբանը, որի տակ նրանք գործում են։ Այս մարդկանց հիմնական որակներն են հետաքրքրասիրությունը, խիզախությունը և հետաքրքրությունը յուրաքանչյուր նորի հանդեպ։ Նրանք ողջ սրտով սպասում են փոփոխությունների։ Այս մարդիկ շատ քիչ ժամանակ են հարմարված մնում և հաճախ, երբ արդեն ընդունում են որոշումը, թե ինչ պետք է անեն, նրանք խուսանավում են մյուս 4 ֆիգուրներից ցանկացածի մոտ։

2. Այս մարդիկ սովորաբար համբերատար են, համառ ու ջանասեր։ Կիսատ թողնել սկսած գործն ու ասել՝ «միևնույն է, ոչինչ չի ստացվելու» նրանց ոճը չէ։ Նրանք քայլ առ քայլ շարժվում են դեպի իրենց նպատակն ու երբեք կանգ չեն առնի, մինչև չհասնեն դրան։ Այս հատկանիշների շնորհիվ նրանցից ստացվում են հրաշալի մասնագետներ։ «Գործը՝ գործ, բայց ճաշն իր տեղն ունի»,- հավանաբար հնարել է հենց նրանցից մեկը։ «Իմպրովիզացիա» կամ «էքսպրոմտ» բառերը լսելիս նրանք խոժոռվում են։ Ըստ նրանց՝ կյանքը հաջողվել է, եթե ամեն ինչ ընթանում է պլանի համաձայն։ Հաստատականության այս սիրահարները ձգտում են հավատարիմ մնալ դրված կարգին։
Նրանք պաշտում են տրամաբանական հանգույցներ ու սխեմաներ կազմել իրենց գլխում և ատում են ցանկացած փոփոխություն, որը կշեղի դրանցից։

3. Ստեղծագործ, կրեատիվ ու օրիգինալ անհատականություններ են։ Նրանք չեն էլ նայում արդեն անցած արահետին, արհամարհում են կարծրատիպերն ու ձգտում են ամեն ինչ անել յուրովի։ Նրանց մեջ հաճախ հանդիպում են խարիզմատիկ ու հմայիչ մարդիկ։ Նրանք շատ արագ են դուրս գալիս ափերից, ու շատ հաճախ էլ փոխվում է նրանց տրամադրությունը։ Սքանչելի հռետորներ են, ովքեր պատրաստ են կիսվել իրենց գաղափարներով բոլոր ցանկացողների հետ, չցանկացողների հետ՝ նույնպես։

4. Ամառ, թե ձմեռ այս մարդիկ միշտ լիդերի կարգավիճակում են։
Նրանք իսկական «Էներջայզերներ են», բայց, ի տարբերություն մարտկոցների, պատվախնդիր են և լավատես։ Նրանք հաշվարկներ են անում, ամբիցիոզ են։ Գիտեն ոչ միայն այն, թե ինչ են ուզում, այլ նաև այն, թե ինչպես հասնել դրան։ Աշխատանքի վայրում շատ հստակ կարողանում են համոզել ղեկավարությանն իրենց անկախության մեջ։ Միշտ վստահ են 2 տեսակետների գոյությանը՝ սխալի ու իրենց։ Նրանք ուժեղ անհատականություններ են և վտանգավոր մրացակիցներ։ Երբեմն թվում է, թե արյան փոխարեն նրանց երակներով հոսում է մրցակցության ոգին։

5. Կարողանում է մխիթարել ու քաջալերել, ինչպես ուրիշ ոչ մեկ։ Հեշտությամբ կարող է պատկերացնել իրեն այլ մարդու փոխարեն, մտնել մարդկանց դրության մեջ ու կիսել նրանց էմոցիաները։ Անչափ բարի են միայն այն դեպքում,  երբ ոչ միայն իրենց, այլ նաև ընկերների ու հարազատների մոտ է ամեն ինչ կարգին։ Գերադասում են կոնֆլիկտի մեջ չմտնել, այլ հարթել ամեն ինչ խաղաղ ճանապարհով։ Հանդարտությունը նրանց համար ճշմարտությունից թանկ է, 100-ից 99-ը դեպքում նրանք պատրաստ են գնալ զիջումների առաջինը, բայց չարաշահել պետք չէ։

 

Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/285698/hogebanakan-test-ory-kogni-aveli-lav-tchanachel-inqnerd-dzez.html

Կատեգորիա: Թեստեր | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: ճանաչել, ինքներդ, թեստ, Հոգեբանական, ավելի, կօգնի
Դիտումներ: 1648 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar