Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Շաբաթ, 27.04.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեսանյութեր

Մարկ Սաղաթելյանն այսօր կդառնար 44 տարեկան
01.09.2015, 11:10

 

Այսօր շոումեն, հաղորդավար Մարկ Սաղաթելյանը կդառնար 44 տարեկան: Մարկ Սաղաթելյանը ՈԻՀԱ-ի անդամ էր, հեռուստահաղորդավար, պրոֆեսիոնալ շոումեն, զանգվածային միջոցառումներ վարող, դերասան։

Ծնվել է 1971թ. սեպտեմբերի 1-ին։ 1988թ. ավարտել է Մռավյանի անվան N25 միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի պետական բժշկական համալսարան։ Ուսանողական տարիներին ընդգրկվել է Ուրախների և Հնարամիտների ակումբի հայտնի թիմերից մեկում` ԵրՄի–ում (ՈՒՀԱ–ի կրկնակի չեմպիոն)։ Թիմի մյուս մասնակիցների հետ հիմնել է «Շարմ հոլդինգ» ընկերությունը։ Սաղաթելյանը նկարահանվել է ճանաչված և սիրված հայկական ֆիլմերում` «Մեր բակը» (1996) և «Մեր բակը–2» (1998)։ Հայկական հեռուստատեսության եթերում վարել է հեղինակային հաղորդումներ և «Տաշիր» ազգային մրցանակաբաշխության մշտական հաղորդավարն էր։

Շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանն մահացել է 2013 թվականի հուլիսի 31-ին: Վերջինս հուլիսի 30-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց: Նրա մոտ ախտորոշվել էր սուր լեյկոզ տրոմբոհեմորագիկ սինդրոմ, նաև գլխուղեղում արյան զեղում էր հայտնաբերվել:

 

Կատեգորիա: Տեսանյութեր | Ավելացրեց: Hayk-99 | Տեգեր: Մարկ, Սաղաթելյանն, կդառնար, տարեկան, այսօր
Դիտումներ: 915 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar