Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Չորեքշաբթի, 08.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Տեսանյութեր

Ինչպես անտուն տղամարդու տեսքով Ռոնալդուն մոլորեցրեց ու չար կատակ խաղաց մադրիդցիների գլխին (տեսանյութ)
04.08.2015, 20:54

Կրիշտիանու Ռոնալդուն ֆանտաստիկ տեսանյութ է հրապարեկել, որտեղ նա անօթևան մուրացիկի կերպարում քողարկված` Մադրիդի փողոցներում ցուցադրում է ֆուտբոլ խաղալու իր հմտությունները։

Ռեալ Մադրիդի աստղը, ով աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկն է, կեղծամով ու մորուքով կերպարանափոխված Իսպանիայի մայրաքաղաքում գնդակով հնաքներ էր կատարում՝ փորձելով մարդկանց համոզել փող տալ իրեն դրա համար։

Ինչպես երևում է, մարդկանց նրա կատարած հնարքներն այնքան էլ հետաքրքիր չէին, քանի դեռ նրան ոչ ոք չէր ճանաչել։

Երբ նրան մոտեցած երեխայի հետ խաղալուց հետո Ռոնալդուն գրկեց նրան, ստորագրեց գնդակն ու հանեց կեղծամն ու մորուքը՝ բացահայտելով իր իսկական ինքնությունը, մարդիկ ովքեր ուշադրություն չէին դարձնում նրան հանկարծակի սկսեցին ամբոխով մոտենալ ու լուսանկարել նրան իրենց հեռախոսներով։

Կատեգորիա: Տեսանյութեր | Ավելացրեց: Hayk-99
Դիտումներ: 375 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar