Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Չորեքշաբթի, 08.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Սպորտ

Հենրիխ Մխիթարյանին կարող են ձերբակալել
28.08.2015, 21:33

Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում Դորտմունդի "Բորուսիայի" մրցակիցներից մեկը կլինի ադրբեջանական "Գաբալան", որի հետ երրորդ տուրի հանդիպումը կկայանա Ադրբեջանում, հոկտեմբերի 22-ին։

Սակայն համաձայն Ադրբեջանի օրենսդրության՝ "Բորուսիայի" և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող ստանալ մուտքի վիզա, քանի որ համարվում է այդ երկրի սահմանն ապօրինի հատած անձ, իսկ Բաքու այցելելու դեպքում կարող է ձերբակալվել։

"Բորուսիան" հույս ունի, որ թիմի առաջատարներից մեկը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի հանդիպմանը մեկնելիս։ Այդ մասին հայտնել է ակումբի մամուլի քարտուղարը՝ նշելով, որ Մխիթարյանը շատ կարևոր խաղացող է թիմի համար։

Կատեգորիա: Սպորտ | Ավելացրեց: Hayk-99 | Տեգեր: Հենրիխ, Մխիթարյանին, ձերբակալել, կարող
Դիտումներ: 645 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar