Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Լֆիկը լրիվ է լկտիացել
30.07.2015, 11:15

Լֆիկը լրիվ է լկտիացել: Ես լսել էի, որ այս սրիկան հիմա էլ սկսել է բացահայտ ու պրիմիտիվ խաբեության միջոցով գերշահույթներ ստանալ՝ գնապիտակների վրա մեկ գին նշելով ու իսկ դրամարկղերում մեկ այլ գին հաշվելով, բայց դե մտքակա շուրջովս չէր անցնի, որ նման համատարած բնույթ է կրում սրա հերթական հարամությունը:

Երեկ ուշ էի վերադառնում տուն ու բակի խանութն արդեն փակ էր, իսկ միակ մոտակա շուրջորյա սուպերմարկետը Սիթին էր, ուստի ստիպված էի այնտեղից առևտուրս անել: Այնպես հաշվարկեցի ծախսերը, որպեսզի 15000-ը չգերազանցի: Գնապիտակներին էլ նայում ու նոր է վերցնում: Ու վստահ լինելով, որ 14,700 դրամի կարգի գումար պետք է վճարեմ՝ մոտեցա դրամարկղին:

Ու որքան մեծ էր իմ զարմանքը, երբ վերջնական թիվը կազմեց 15, 330… Ասում եմ հաստա՞տ ճիշտ եք հաշվել, ես ցուցակով եմ վերցրել ու հատ հատ գներն էլ նայել եմ: Թե բա կարող ա մի բան ավել եք վերցրել: Նայում եմ չեկի մեջ ու տեսնեմ ինչ, գրեթե ամեն ինչում մոտ 5 տոկոսի տարբերություն կա նշված գների հետ: Ցույն եմ տալիս տողերից մեկը.

– Աղջիկ ջան, գնապիտակի վրա նշված է այլ գին, քանի հիմա ձեր չեկում է:

– Դե երևի չեն հասցրել էն մի ապրանքինըը փոխել:

– Բայց նայեք, ահա էլի անհամապատասխանություններ կան: Օրինակ սա գրած էր 650, իսկ հիմա նայում եմ 680 հաշվել ձեր սարքը: Սա 1120 պետք է լիներ, իսկ ձեր մոտ 1170 է մուտքագրված: Էս բոլոր ապրանքները հենց էսօ՞ր թանկացան, որ չեք հասցրել փոխել:

Էդ պահին մոտենում է գոմեշի հայացքով մի հսկիչ.

– Ինչ խնդիր կա հոԲար ջան:

– Խնդիրն այն է, որ գնողներին այս խանութում խաբում են ու մի գին գրելով՝ այլ բան են հաշվում:

– ԵրԳիրը երգիր չի, – լկտիաբար քմծիծաղ է տալիս սա…

Նյարդերս որոշեցի չքայքայել, միևնույն է՝ բան չէր փոխվելու ու ասացի, որ փոշմանել եմ ու ոչինչ չեմ ցանկանում գնել այս խանութից: Այդպես էլ թողեցի գնումներս ու հեռացա, ինչ էլ կոչ եմ անում անել բոլորիդ. ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ թալանչի Լֆիկին:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Hayk-99
Դիտումներ: 352 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar