Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Նորություններ

Առողջապահության նախարարությունը զգուշացնում է
30.07.2015, 11:22

Առողջապահության նախարարությունը նույնպես արձագանքել է Հիդրոմետի կանխատեսումներին՝ առաջիկա օրերի աննախադեպ բարձր ջերմաստիճանի վերաբրեյալ:

Նախարարությունը հորդորում է հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արեւային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների օդաթափանց, բամբակյա կտորից հագուստ:

Ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, ջերմատվության եւ արյան շրջանառության բարելավման համար: Չի կարելի չարաշահել կոֆեին եւ շաքար պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում:

Նախարարությունը խորհուրդ է տալիս նաեւ չգնել արեւի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո պատրաստվող եւ վաճառվող սննդամթերք, ինչպես նաեւ՝ տեղում պատրաստվող լցնովի փափուկ պաղպաղակ, ըմպելիքներ եւ հյութեր: Պետք է նաեւ արգելել երեխաներին դեկորատիվ ջրավազաններում լողանալուց, քանի որ դրանք նախատեսված չեն լողի համար:

Կատեգորիա: Նորություններ | Ավելացրեց: Hayk-99
Դիտումներ: 311 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar