Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հուզիչ

Վիճակագրական 18 ցավալի փաստ այն աշխարհի մասին, որտեղ ապրում ենք (լուսանկարներ)
09.07.2015, 00:02

Հուսով ենք՝ մեր աշխարհի իրականության մասին ներկայացվող այս մի քանի փաստերը ձեր տրամադրությունը չեն փչացնի ու փոխարենը կստիպեն մի պահ մտածել այն իրականության մասին, որի վրա մենք հաճախ աչք ենք փակում։

Ամբողջ աշխարհում 210 միլիոն որբեր կան։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Նրանց գրեթե 15 տոկոսն ինքնասպանություն է գործում՝ դեռ 18-ը չբոլորած։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Ամեն օր 22,000 երեխա է մահանում աղքատության պատճառով։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Եվրոպական Միությունում սովորական կովն օրական 2,2 դոլար պետական դրամաշնորհ է ստանում։ Այսպիսով, կովն ավելի շատ է վաստակում, քան աշխարհի 1,2 միլիարդ աղքատ մարդիկ։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Մեր ուղեղը սկսում է դանդաղել արդեն 27 տարեկանից հետո։

Ամերիկյան զինուժի կողմից ամեն օր Իրաքում ու Աֆղանստանում օդափոխման համակարգերի տեղադրման վրա ծախսվող գումարը 20,2 միլիարդ դոլար է կազմում։ Սա ավելի շատ է, քան NASA-ի (ԱՄՆ ավիացիայի և տիեզերագնացության գործակալություն) ամբողջ բյուջեն։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Ինչպես հարուստ երկրներում, այնպես էլ աղքատ երկրներում, ամբողջ սննդամթերքի 30-50 տոկոսը փտում է և դեն նետվում։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Աշխարհի բնակչության 80 տոկոսն ապրում է օրական 10 դոլարից քիչ գումարով։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Ամեն տարի 2 միլիոն երեխա մահանում է կանխարգելվող հիվանդություններից (ինչպես օրինակ՝ փորլուծությունից կամ թոքաբորբից), քանի որ չափազանց աղքատ են՝ իրենց բուժում թույլ տալու համար։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Մարդկության մեկ չորրորդ մասն առանց էլեկտրականության է ապրում։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

1,2 միլիարդ մարդ ապրում է այնպիսի վայրերում, որտեղ բացակայում է պատշաճ ջրամատակարարումը, իսկ 1,6 միլիարդ մարդ ապրում է այնպիսի վայրերում, որտեղ ջրից օգտվելու հնարավորություն կա, սակայն նրանք չեն կարող դա իրենց թույլ տալ։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Բեռնատար և մարդատար նավերն ամեն տարի 6,35 միլիարդ կիլոգրամ աղբ են նետում օվկիանոս։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Անտունների 34 տոկոսը մինչև 24 տարեկան երիտասարդներ են։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

5-15 տարեկան 250 միլիոն երեխաներ հարկադրված աշխատանք են կատարում։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Աշխարհում մոտ 300,000 երեխա զինվորներ կան։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

805 միլիոն մարդ ամեն օր տառապում է սովից, նրանց 98 տոկոսն ապրում է թերզարգացած երկրներում, որոնցից շատերը երեխաներ են։

Немного печальной статистики о мире, в котором мы живем

Եվ քանի որ այս ցանկը հիասթափեցնող վիճակագրական  փաստերի մասին է, անհրաժեշտ է նշել, որ այս պահին ամբողջ աշխարհում 350 միլիոն մարդ պայքարում է դեպրեսիայի դեմ։

 

Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am

Կատեգորիա: Հուզիչ | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: փաստ, մասին, ցավալի, որտեղ, Վիճակագրական, ապրում, աշխարհի, (լուսանկարներ)
Դիտումներ: 509 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar