Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հուզիչ

Փոքրիկ պատմություններ մեծ բարությունների մասին
08.07.2015, 19:16
 

*** 

Առավոտյան տուն եմ գնում։ Շքամուտքում հայտարարություն է փակցված. «Սիրելի՛ հարևաններ, այսօր առավոտյան՝ ժամը 9։20 սահմաններում, շքամուտքի շրջակայքում կորել է 120 ռուբլի (960 դրամ)։ Եթե ինչ-որ մեկը գտել է այն, խնդրում եմ, տարեք 76 բն.՝ Անտոնինա Պետրովնային։ Նրա թոշակը 3640 ռուբլի է (29.000 դրամ)»։ Գրպանիցս հանում եմ 120 ռուբլի, բարձրանում եմ ու զանգը տալիս։ Դուռը բացում է գոգնոցով տատիկ։ Երբ նա տեսավ գումարը դեպի իրեն մեկնած ձեռքս, անմիջապես գրկեց ինձ և սկսեց լաց լինել, այնուհետև պատմեց. «Գնում էի խանութ՝ ալյուր գնելու, շքամուտքում հանեցի բանալիներս, երևի այնտեղ էլ գցեցի գումարը»։ Այս ամենից հետո, սակայն, նա կտրականապես հրաժարվեց վերցնել գումարը։ Պարզվեց՝ այս մի քանի ժամվա ընթացքում ես արդեն 6-րդ մարդն էի, ով «գտել էր» տատիկի գումարը։ Մարդի՜՜կ, ես սիրում եմ ձեզ։

 

 ***

Աշխատում եմ արագ սննդի սրճարանում։ Այսօր առավոտյան մի տղամարդ մոտեցավ ինձ ու ասաց. «Իմ հետևում մի աղջիկ է կանգնած, ես նրան չեմ ճանաչում, բայց ես ուզում եմ վճարել նրա փոխարեն։ Նրան «հաճելի օր» մաղթեք։ Այդ աղջիկն ապշեց սկզբում... իսկ հետո այդ նույն բանն արեց իրենից հետո հերթում կանգնած մարդու համար։ Եվ այդպես՝ 5 անգամ։

 

***

 

Ես ծանր անգինա էի տանում։ Տանը մենակ էր, չէի կարողանում անգամ անկողնուցս վեր կենալ և լաց էի լինում անզորությունից։ Շունս նստած էր մահճակալիս կողքին և անհանգիստ հայացքով ինձ էր նայում։ Քիչ հետո նա գնաց և վերադարձավ մի մեծ հոտավետ ոսկորի կտորով. ամենայն հավանականությամբ «սև օրվա» համար էր պահել։ Ոսկորը դրեց բարձիս, քթով բրդեց դեպի դեմքս, կարծես ասեր՝ «Կրծիր»։ 

 

***

Այսօր գտա լուսահոգի ամուսնուս բջջային հեռախոսը։ Լիցքավորեցի։ Պարզվեց՝ նոր նամակներ են եկել։ Աղջիկս գրում ու գրում էր նրան՝ պատմելով բոլոր կարևոր նորությունները և ընդհանրապես այն, թե ինչպես է ընթանում մեր կյանքը...

  

***

Վաղուց այսպիսի փոթորիկ չէր եղել։ Գրասենյակում ասացին, որ ինչ-որ մեկին տեսել են մեքենայիս շուրջը պտտվելիս։ Անհանգստացած դուրս վազեցի։ Ամեն ինչ նորմալ էր, բացի մեքենայի տանիքին գտնվող լյուկից։ Ինչ-որ մեկը պինդ փակել էր այն, որպեսզի մեքենան անձրևից չտուժի։

 

***

Խանութում ինձ մոտեցավ մի փոքրիկ աղջիկ ու ասաց. «Բռնիր ձեռքս, խնդրում եմ»։ Ես այդպես էլ արեցի՝ մտածելով, որ փոքրիկը կորել է։ Աղջիկը գրկեց ինձ ու վազեց։ Ես զարմացած նրան նայեցի, իսկ նա բացատրեց.

—Ուղղակի ուզում էի, որ ժպտաս։

Ես փռթկացի ծիծաղից։ 

 

Եկեք միմյանց փոքրիկ հաճելի պահեր նվիրենք։ Դրանից ոչ միայն մեր հոգիները, այլ նաև ամբողջ աշխարհն ավելի բարի կդառնա։

 

Նյութի աղբյուր՝ http://blognews.am/arm/news/284860/poqrik-patmutyunner-mets-barutyunneri-masin.html

Կատեգորիա: Հուզիչ | Ավելացրեց: manfan14
Դիտումներ: 423 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar