Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Կիրակի, 19.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Հրեական 35 սրամիտ ասացվածքներ
18.07.2015, 15:17

1. Փողերով այնքան լավ չէ, ինչքան որ վատ է առանց դրանց: 
2. Ադամը առաջին երջանիկ մարդն էր, որովհետև չուներ զոքանչ: 3. Եթե պրոբլեմը կարելի է լուծել փողով, ապա դա պրոբլեմ չէ, այլ ծախս: 
4. Աստված մարդուն տվել է երկու ականջ և մեկ բերան, որպեսզի նա շատ լսի և քիչ խոսի: 
5. Թող Աստված պաշտպանի քեզ վատ կանանցից. լավերից դու ինքդ փրկվիր: 
6. Մուտք գործեց գինին, դուրս եկավ գաղտնիքը: 
7. Աստված չի կարող միաժամանակ ամենուր լինել: Դրա համար էլ նա ստեղծել է մայրերին: 
8. Մի եղիր քաղցր, թե չէ քեզ կուտեն: Մի եղիր դառը, թե չէ քեզ կթքեն: 
9. Վախեցիր այծից դիմացից, ձիուց` հետևից, իսկ հիմարից` բոլոր կողմերից: 
10. Հյուրը և ձուկը 3 օր հետո սկսում են վատ հոտ արձակել: 
11. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում: 
12. Ավելի լավ է հրեան լինի առանց մորուք, քան մորուքն` առանց հրեաի: 
13. Մարդը պետք է ապրի, թեկուզ և հետաքրքրության համար: 
14. Խուլը լսել է, թե ինչպես է համրը պատմել` ինչ տեսել է կույրը, թե ինչպես է կաղը արագ-արագ վազել: 
15. Աստված աղքատներին, ծայրահեղ դեպքում, պաշտպանում է թանկարժեք մեղքերից: 
16. Եթե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորը մարդասեր կլինեին:

17. Երբ տարեց աղջիկն ամուսնանում է, միանգամից դառնում է երիտասարդ կին: 
18. Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները` ծնողներին` լռել: 
19. Հեռվից բոլոր մարդիկ էլ վատը չեն: 
20. Հնարավոր է, ձվերը մի քիչ ավելի խելոք են հավերից, բայց նրանք շատ շուտ փչանում են: 
21. Տղամարդիկ ավելի շատ բան կանեին, եթե կանայք ավելի քիչ խոսեին: 
22. Լավ լռելը ավելի դժվար է, քան լավ խոսելը: 
23. Վատ կինը անձրևից ավելի վատն է. անձրևը ստիպում է տուն գնալ, իսկ վատ կինը` տնից գնալ: 
24. Աշխարհը կկործանվի ոչ թե նրանից, որ մարդիկ են շատ, այլ նրանից, որ տմարդիներն են շատ:
25. Տեր Աստված: Օգնիր ինձ ոտքի կանգնել, ընկել ես ինքս էլ կարող եմ: 
26. Եթե կյանքը չի փոխվում դեպի լավը, սպասիր, այն կփոխվի դեպի վատը: 
27. Ինչքան էլ որ սերը քաղցր լինի, միևնույնն է, դրանից կոմպոտ չես պատրաստի: 
28. Երբ ոչինչ չկա անելու, մարդիկ մեծ գործեր են հանձն առնում: 
29. Երկու վատից մեկն ընտրելիս` պեսիմիստը երկուսն էլ ընտրում է: 
30. Բոլորը բողոքում են փողի բացակայությունից, իսկ խելքի բացակայությունից` ոչ ոք: 
31. Ով երեխաներ չունի, լավ է նրանց դաստիարակում: 
32. Ավելի լավ է մեռնել ծիծաղից, քան թե` վախից: 
33. Փորձն այն բառն է, որով մարդիկ անվանում են իրենց սխալները: 
34. Սպիտակ մազերը ծերության նշան են, այլ ոչ թե իմաստության: 
35. Ծերանալով մարդ ավելի վատ է տեսնում, բայց շատ

 

Աղբյուր՝ http://mypage.am/news/news.php?id=4081

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: ասացվածքներ, Հրեական, սրամիտ
Դիտումներ: 383 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar