Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր

Հետաքրքիր փաստեր ֆուտբոլի մասին
03.04.2014, 15:10

2000թ.ի մայիսի 17-ին Իսպանիայում անցկացվեց անսովոր բարեգործական հանդիպում: «Ատլետիկ Բիլբաո» ակումբը խաղի դուրս եկավ 200 երեխաների հետ միառժամանակ: Երեխաները ընտրեցին 66-80-51 տակտիկան 3 դարպասապահով, սակայն պարտվեցին 3:5 հաշվով:


1976թ.-մարտի 20-ին անգլիական «Լեսթեր Սիթի» եւ «Ասթոն Վիլլա» հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, բոլոր 4 գոլերն էլ խփեց «Ասթոն Վիլլայի» խաղացող Կրիս Նիկոլը:


Իսպանական 2-րդ լիգայի հանդուպներից մեկի ժամանակ հանդիպման մրցավարը իրեն վիրավորելու համար խաղի ավարտից 3 րոպե առաջ կարմիր քարտ ցույց տալով խաղադաշտից հեռացրեց բոլոր 22 ֆուտբոլիստներին:
Հայտնի երգիչ Խուլիո Իգլեսիասը ժամանակին հանդես է եկել Մադրիդի Ռեալում, սակայն ավտովթարի պատճառով 20 տարեկանում հեռացել է ֆուտբոլից:


1974թ.-ի աշխարհի առաջնության ժամանակ Հոլանդիայի հավաքականը խփեց 14 գոլ`բաց թողելով ընդամենը 1-ը, այն էլ նույն թիմում պաշտպան հանդես եկող Ռուուդ Կռոլի կողմից: Չնայած, որ այդ մեկը ինքնագոլ էր, թիմը հովանավորներից պահանջեց վարձատրել բոլոր 15 գոլերի համար, քանի որ պայմանագրում նշված չէր այն մասին, որ գոլերի համար վարձատրվող գումարը չի վերաբերում ինքնագոլին եւս:
Բելգիացի ֆուտբոլիստ Ստեն վան դեն Բայսը,1995-96թթ-ին ազգային առաջնության շրջանակներում կայացած «Ժերմինալ Էկեռեն» եւ «Անդերլեխտ» հանդիպման ժամանակ դարձավ 3 ինքնագոլի հեղինակ, ինչը համարվում է ռեկորդային:


Բրազիլացի ֆուբոլիստ Ջովանի Էլբերը ֆուտբոլային հանդիպումներց մեկի ժամանակ առաջին խաղակեսում մրցավարին հակաճառելու համար արժանացավ դեղին քարտի, երկրորդ խաղակեսին նա դաշտ դուրս եկավ՝ բերանը կարմիր սկոճով փակած:


1950թ.-ին Հնդկաստանի ազգային հավաքականը զրկվեց աշխարհի առաջնությանը մասնակցելուց այն բանից հետո, երբ «ՖԻՖԱՆ» արգելեց հնդիկներին խաղալ ոտաբոբիկ:


Աշխարհում ֆուտբոլի գնդակների 80%-ը արտադրվում է Պակիստանում:


Անգլիացի Սթենլի Մեթյուզը պատմության մեջ միակ ֆուտբոլիստն է, ով իր ողջ սպորտային կարիերաի ժամանակ երբեք չի հեռացվել խաղադաշտից ու անգամ չի զգուշացվել:


 Ֆուտբոլում ամենաարագ գոլը խփել է Անգլիական Բռեդֆոր Սիթիի կենտրոնական հարձակվող Ջիմ Ֆրայատսը 1964 թ-ին: Խաղը սկսելուց 3 վայրկյան հետո գնդակն արդեն ցանցում էր, իսկ դարպասապահը չէր հասցրել նույնիսկ ձեռնոցները հագնել:


Աշխարհի վատագույն դարպասապահը եղել է Ջիմի Թեյլորը, ով 27 խաղի ընթացքում սեփական դարպասից հանել է 456 գնդակ, այսինքն ամեն խաղում սեփական դարպասն  ընդունել է միջինը 17 գնդակ: Թեյլորը հանդես է եկել անգլիական Ռեդինգ քաղաքի թիմում, որն այս տարի իրավունք ստացավ հանդես գալ Անգլիական Պրեմիեր Լիգայում:


Յուրորինակ ռեկորդ է սահմանել Ստոկհոլմ թիմի երիտասարդական կազմի դարպասապահ Ների Զլատանը, ով մի հանդիպման ժամանակ ընդհանրապես չի կպել գնդակին, իսկ նրա թիմը հաղթել է 18:0 հաշվով:


 Հանրահայտ գերմանացի ֆուտբոլիստ Հենսի Մյուլերը, ով հայտնի է իր հանգիստ բնավորությամբ, մի խաղի ժամանակ վեճի բռնվեց մրցավարի հետ և հեռացվեց խաղադաշտից: Պատճառը պարզ էր, թիմի ղեկավարությունը արգելել էր   Մյուլերին ներկա գտնվել իր իսկ հարսանիքին:


Հանրահայտ ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան, երբ խաղում էր իտալական Նապոլիում, խուսափել է հսկայական հարկերից, որը հիմա կազմում է 40 միլիոն եվրո: Ամեն անգամ , երբ Մարադոնան մեկնում է Իտալիա, նրանից իրեր են պակասում: 2009 թվականին նրանից ոստիկանությունը խլեց իր Ռոլեքս ժամացույցը, իսկ 2011 թվականին ականջին ամրացված ադամանդե օղը, որը վաճառվեց աճուրդում:


Վատիկանի ազգային առաջնությունում խաղում են այնպիսի ակումբներ , ինչպիսիք են Բանկը, Փոստը, Ոստիկանությունը, Գրադարանը, Թանգարանների հավաքականը և այլն:


Աշխարհի առաջնության պատմության մեջ միայն 1964 թվականին էր , որ Բուլղարիայի ազգային հավաքականի բոլոր խաղացողների ազգանունները վերջանում էին ов մասնիկով:


1891 թվականին անգլիացի ֆուտբոլային մասնագետ Ջոն Պենալտիի առաջարկությամբ ֆուտբոլի մեջ մտցվեց կանոն, ըստ որի` սեփական տուգանայինում կոպիտ խախտման դեպքում պետք է նշանակվի 11- մետրանոց հարված, որն էլ այս մասնագետ անունով կոչվեց ՊԵՆԱԼ:


Ֆուտբոլում այնպես է պատահում , որ խաղի ժամանակ մրցավարի մոտից իրեր են պակասում. օրինակ`1893 թվականին Բրիստոլի խաղացող Ջեյմսը կերավ մրցավարի բլոկնոտը, որի մեջ նշված էին դեղին քարտերի հասցեատերերը:

1981 թվականին Պարմայի խաղացող Ֆերնանդո Էկոլին Կերավ կարմիր քարտը, որը մրցավարը ցույց էր տվել կոպիտ խախտման համար:


Մառախուղ. անգլիական ֆուտբոլի մղձավանջներից մեկը. չեն երևում ոչ ֆուտբոլիստները, ոչ հանդիսականները: Այսպիսի մի խաղից հետո ֆուտբոլիստ Ջորջ Օդսը ասել է.
-Հիշում եմ, որ հաստատ խփել եմ 5 գոլ, բայց ում դարպասին `չեմ հիշում:Այդ խաղից հետո մրցավարը նկատել է , որ յուրաքանչյուր թիմում խաղացել է 18 հոգի:

Կատեգորիա: Հետաքրքիր նյութեր | Ավելացրեց: Admin(Gor)
Դիտումներ: 421 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar