Գլխավոր էջ » Ֆայլեր » Հետաքրքիր նյութեր |
08.04.2014, 21:38 | |
1. Մի անգամ Հեմինգուեյը գրազ եկավ, որ կգրի պատմվածք՝ բաղկացած ընդամենը վեց բառից, որը կհուզի ցանկացած մարդու: Հեմինգուեյը հաղթեց գրազը. «Վաճառվում են մանկական կոշիկներ: Հագած չեն»: 2. Ֆրեդերիկ Բրաունը հորինել է երբևէ գրված ամենակարճ սարսափ պատմությունը. «Երկրագնդի վրա մնացած վերջին մարդը նստած էր սենյակում: Դուռը թակեցին...»: 3. Օ'Հենրին հաղթել է ամենակարճ պատմվածքի մրցույթում՝ գրելով դասական պատմվածքին բնորոշ բոլոր բաղադրիչներով՝ հանգույց, կուլմինացիա, լուծում. «Վարորդը ծխեց ու շրջվեց՝ նայելու բենզատարին՝ բենզին շատ կա, թե քիչ: Մահացածը քսաներեք տարեկան էր»: 4. Անգլիացիները նույնպես կազմակերպել են ամենակարճ պատմվածքի մրցույթ: Համաձայն մրցույթի կանոնների՝ պետք է գործածված լինեին հետևյալ բառերը՝ թագուհի, Աստված, սեքս, գաղտնիք: Առաջին տեղը գրավեց այս պատմվածքը՝ «Օ, Աստված իմ, - գոչեց թագուհին, - ես հղի ու չգիտեմ՝ ումից»: 5. Ամենակարճ կենսագրականի մրցույթում հաղթեց մի ֆրանսուհի, որ գրել էր. «Նախկինում ես ունեի հարթ մաշկ և ճմրթված շրջազգեստ, իսկ հիմա ճիշտ հակառակն է»: | |
Դիտումներ: 430 | Բեռնումներ: 0 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |