Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ

Շուշան Երիցյան. «Ամեն ինչի ակտիվ տարբերակն եմ նախընտրում»
09.07.2015, 12:19

Esem.am-ը շարունակում է հայտնիներից հետաքրքրվել ամառային տրամադրության,հանգստի մասին: Այս անգամ մեր  «ամառային հյուրասենյակում» է հայտնվել մոդել, սերիալային դերասանուհի Շուշան Երիցյանը:

– Այս ամռանը որտե՞ղ և ո՞ւմ հետ եք մտադիր հանգստանալ:

– Պլաններ կան այս տարի ընտանքիս ու ընկերներիս հետ օգոստոսին մեկնել Երոպա. տեսնենք՝ ինչպես կստացվի: Ուզում ենք մեծ շրջապատով գնալ՝ սկզբում՝ Իսպանիա, այնուհետև՝ Ֆրանսիա, Մոնակո:

– Ակտի՞վթե՞ պասիվ հանգստի կողմնակից ես:

– Ակտիվ, քանի որ ինքս էլ ակտիվ մարդ եմ:  22 տարեկան եմ, իմ եռուն շրջանն է. սիրում եմ ակտիվ լինել: Առհասարակ ամեն ինչի ակտիվ տարբերակն եմ նախընտրում:

– Նախընտրում ես Հայաստանո՞ւմ այն անցկացնելթե՞ դրսում:

– Կարևոր չէ վայրը, կարևորը՝ միջավայրն է, շրջապատի մարդիկ, հոգեվիճակը: Սիրում եմ արև, ջուր, ծովափ:

– Ըստ քեզամռան հանգստի լավագույն տարբերակը ո՞րն է:

– Պետք է նախ գործերն ավարտին հասցնել, հետո միայն հանգստի մեկնել: Այն պետք է ջերմ միջավայրում անցկացնել, որտեղ չեն լինի աշխատանքային թեմաներ, կլինի ծով, արև, երեկոյան՝ լավ երաժշտություն:

– Ինչի՞ միջոցով կարելի է  կոտրել ամռան տապըի՞նչն է ամռան լավագույնընկերը:

– Շոգի հետ կապված երբեք խնդիրներ չեմ ունենաում. ինձ համար հաճելի է շոգը: Ամռան երեք ամիսների ընթացքում էլ, եթե Հայաստանում եմ լինում, լողավազան եմ գնում. համ հովանում եմ, համ էլ արևայրուք եմ ընդունում:

 

Աղբյուրը` http://blog.1in.am/blog/149557.html

 
 
Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: նախընտրում», ինչի, «Ամեն, ակտիվ, Երիցյան., Շուշան, տարբերակն
Դիտումներ: 347 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar