Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ

Որտե՞ղ են աշխատում հայ հայտնիների ծնողները
08.07.2015, 17:34

BlogNews.am-ն այս անգամ առանձնացրել է հայ հայտնիների ծնողների մասնագիտությունները։ Այս շարքի համար կապ հաստատեցինք բավականին մեծ թվով հայտնիների հետ։ Հետաքրքիր է, որ նրանցից շատերն ուղղակի հրաժարվում էին նշել, թե որտեղ են աշխատում իրենց ծնողները՝ առաջ բերելով ամենատարբեր պատճառներ։

«Վիտամինցի» Վաչեի մայրը բուժաշխատող է, աշխատում է պոլիկլինիկայում, հայրը մահացել է։

Երգչուհիներ Ինգա և Անուշ Արշակյանների մայրը մանկավարժ է, սակայն այժմ չի աշխատում։ Երգչուհիների հայրը մահացել է։

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանի հայրը՝ Թաթուլ Սաֆարյանը, մասնագիտությամբ բանասեր է, ժամանակին հրատարակել է բանաստեղծությունների ժողովածու։ Հետագայում ծավալել է քաղաքական գործունեություն, եղել է ԱԺ պատգամավոր։  Այժմ նա  բիզնես ունի Մոսկվայում։ Երգչուհու մայրը մասնագիտությամբ հաշվապահ է, սակայն այժմ չի աշխատում։

Դերասանուհի Անաիս Սարդարյանի մայրը երաժշտական կրթություն ունի` խմբավար է, սակայն այժմ չի աշխատում և զբաղվում է թոռնիկների խնամքով։

Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանի մայրը մասնագիտությամբ  ֆինանսիսիտ է, աշխատում է թաղապետարանում՝ որպես հաշվապահ։

Երգիչ Արամեի մայրը դերձակ է, հայրը մահացել է։

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի մայրը լրագրող է, Armversion.am կայքի խմբագիրն է։

Քրիստինե Պեպելյանի մայրիկը մասնագիտությամբ մանկավարժ է, սակայն այժմ չի աշխատում։

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: manfan14
Դիտումներ: 1843 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 4.0/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar