Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Հայտնիներ

Հայ հայտնիներից ովքե՞ր չեն ծխում (լուսանկարներ)
09.07.2015, 19:11

Ծխելն ամենատարածված վնասակար սովորությունն է, որից քաղաքակիրթ աշխարհը հրաժարվում է։ Կարելի է ասել՝ ծխելն այժմ նույնիսկ նորաձև չէ։ Շոու բիզնեսում շատերն են ծխում, սակայն կան մի շարք հայտնի մարդիկ, ովքեր կարողացել են զերծ մնալ կամ հրաժարվել ծխելու վատ սովորությունից։

Լիլիթ Հովհաննիսյանը չի ծխում և երբևէ չի գայթակղվել ծխելու սովորությամբ։

Արամ MP3-ը ժամանակին ծխել է, սակայն մոտ երեք տարի առաջ նա էլ է հրաժարվել վնասակար այս սովորությունից։

Արմինկան ժամանակին ծխել է, սակայն որդու՝ Ալեքսի ծննդից հետո երգչուհին կտրականապես հրաժարվել է այս սովորությունից։

Էրիկը չի ծխում, ավելին՝ նա երբևէ չի ծխել։

Գոհար Գասպարյանը չի ծխում, երբևէ չի ծխել և չի հանդուրժում, երբ հասարակական վայրերում ծխում են։

Ալլա Լևոնյանը ևս չի ծխում։ Նա դասվում է այն մարդկանց շարքին, ովքեր երբևէ չեն ծխել։

Արամեն ժամանակին փորձել է ծխել, սակայն որոշ ժամանակ անց հրաժարվել է այս վատ սովորությունից։

Թեև Ջուսն աչքի է ընկնում իր համարձակ կերպարով, ծխելն ու խմելը համարում է վատ սովորություն, որոնցից զերծ է մնում։

Էդգար Մանուչարյանը չի ծխում։ Մարզիկի համար անհասկանալի է այս սովորությունը։

Հռիփսիմե Հակոբյանը չծխող կանանց շարքին է դասվում։

Ռոբերտ Արզումանյանը ևս առողջ ապրելակերպի կողմնակից է։

 

Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149619.html

Կատեգորիա: Հայտնիներ | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: ծխում, հայտնիներից, (լուսանկարներ), ովքե՞ր
Դիտումներ: 858 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar