Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Ֆոտո

Այս լուսանկարի հեղինակն ի վերջո ինքնասպան եղավ… (ֆոտո)
09.07.2015, 19:12

1993 թվականին Սուդանի Այոդ կոչվող քաղաքում Քեվին Քարթերն արեց այս լուսանկարը: Լուսանկարը պատկերում է սովից թուլացած սևամորթ աղջնակի և անգղի, որը սպասում է աղջկա բոլորովին ուժասպառ լինելուն, որպեսզի մոտենա իր հերթական զոհին: Այս մասին գրում է Barometer.am-ը:

Աղջկա ծնողներն այդ պահին վազում էին դեպի հումանիտար օգնություն բերած ինքնաթիռը, որը նոր էր վայրէջք կատարել մոտակայքում: Իսկ ուժասպառ երեխան փորձում էր սողալով հասնել ծնողների ետևից:

Լուսանկարը ֆոտոլրագրողին բերեց համաշխարհային ճանաչում, Պուլիցերյան մրցանակ և անմարդկայնության ու անտարբերության մեղադրանքներ:

Մրցանակը ստանալուց երեք ամիս անց լուսանկարիչն ինքնասպան եղավ…

Երևի թե այն զգացումից, որ իրեն մարդկային կյանք փրկելու հնարավորություն էր տրվել, իսկ ինքն օգտագործեց այդ հնարավորությունը եսասիրական ցանկություններից ելնելով…

http://www.relativityonline.com/wp-content/uploads/2011/03/kevin-carter-vulture2.jpg
 
Նյութի աղբյուր՝ http://blog.1in.am/blog/149605.html
Կատեգորիա: Ֆոտո | Ավելացրեց: manfan14 | Տեգեր: ինքնասպան, հեղինակն, լուսանկարի, (ֆոտո), եղավ…, վերջո
Դիտումներ: 1829 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar