Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Երկուշաբթի, 20.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Ֆոտո

Անհավանական գեղեցիկ 10 վայր, որտեղ նկարահանվել են հանրահայտ ֆիլմեր. Ֆոտոշարք
29.07.2015, 18:22

Mirfactov.ru-ն ներկայացրել է այն վայրերը, որտեղ նկարահանվել են ձեր սիրելի ֆիլմերը: Այդ վայրերը այցելության հիանալի վայր կարող են հանդիսանալ:

1. Թունիս

Աֆրիկայի ամենահյուսիսային երկիրն է, որն իր բնապատկերները տրամադրել է համաշխարհային կինեմատոգրաֆին, մասնավորապես՝ «Աստղային պատերազմներին»:

2. Թաիլանդ

Հոյակապ լողափերն ու բնությունը գրավել են ճամփորդներին տարիներ շարունակ: Հատկապես, երբ նրանք տեսել են այնպիսի դրախտավայրեր, ինչպիսին է Կո-Փհի-Փհին, որը «Լողափ» ֆիլմում է հայտնվել:

3. Շոտլանդական լեռներ

Շոտլանդական լեռնոտ տարածքը դարձել է Հարի Փոթերի մասին ֆիլմերի նկարահանման հրապարակ: Այցելեք Էդինբուրգում Սլոնի տունը, որտեղ Ռոուլինգը գրել է իր աշխատանքներից շատերը:

4.Նոր Զելանդիա

 

Այս տարածքները հնարավոր է՝ հորինված լինեին գրող Թոլքիենի կողմից, բայց շատ գեղատեսիլ վայրեր են երևում «Մատանիների տիրակալը» ֆիլմում, որը նկարահանվել է Նոր Զելանդիայում:

5. Կարիբյան կղզիներ

 

Ջեք Ճնճղուկը միակը չէ, որ կարող է նավով հատել Կարիբյան ծովի ջրերը:

6. Նյու Յորք

 

Նյու Յորքը եղել է ռեժիսորների մուսան շատ երկար ժամանակ: Մեծ խնձորը նաև նկարահանման հրապարակ է եղել հարյուրավոր ֆիլմերի համար:

7. Բրյուգե, Բելգիա

 

Հաճախ պարզվում է, որ ինչ-որ վայրի մասին նկարահանվող ֆիլմերը բոլորովին այլ վայրերում են նկարահանվել: Բայց դա ամենևին չի վերաբերում «Ընդհատակ անցնել Բրյուգեում» ֆիլմին:

8. Կաուայի կղզի: Հավայան կղզիներ

 

Զարմանալի չէ, որ Կաուային եղել է շատ ռեժիսորների ոգեշնչման վայրը:

9. Յուտա, ԱՄՆ

 

«127 ժամ» ֆիլմի հերոսի պատմությունը չի կարող ձեզ ստիպել լեռնագնացությամբ զբաղվել, բայց հաստատ կոգեշնչի ձեզ Յուտայի հոյակապ վայրերն այցելել:

10. Ստոկհոլմ, Շվեդիա

«Դաջվածքով աղջիկը» ֆիլմի աղջիկը գերել է շատերին ու ոգեշնչել ճանապարհորդել դեպի Շվեդիա, որտեղ նկարահանվել է ֆիլմի մեծ մասը:

Կատեգորիա: Ֆոտո | Ավելացրեց: Hayk-99
Դիտումներ: 305 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar