Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Ծրագրեր

FIFA Official. Հավելված iPad-ի համար
10.06.2014, 01:16

Օգտակար հավելվածները բջջային սարքերի կարևորագույն մասն են կազմում: Այս շաբաթ Apple ընկերությունը ներկայացնում է iPad-ի համար նախատեսված FIFA Official հավելվածը, որն անկասկած դուր կգա ֆուտբոլի սիրահարներին:

Նոր հավելվածի միջոցով ֆուտբոլասերները կկարողանան տեղեկանալ ամենասպասված իրադարձության՝ Աշխարհի Առաջնության ընթացքին:

Ներկայացնենք FIFA Official հավելվածի մի քանի առանձնահատկություն.

«News» բաժնում կարող եք տեղեկանալ առաջնության բոլոր նորություններին: Այն արդեն հագեցած է թիմերի, սպասվող խաղերի և մի շարք այլ բաների մասին տեղեկատվությամբ:

Հավելվածում ներկայացված է առաջնության ամբողջ խաղացանկը:

«Match Centre»-ն ընդգրկում է բոլոր՝ ներառյալ ընկերական խաղերի հաշիվները:

FIFA Official-ում կարող եք գտնել նաև մանրամասներ բոլոր թիմերի մասին, այդ թվում՝ կազմավորման պատմության, թիմի կազմի, հիմնական խաղացողների և այլ հետաքրքիր փաստերի մասին:

Հավելվածում ընդգրկվել է նաև «Games» բաժինը, որտեղ օգտատերերը կարող են կազմավորել միանգամայն նոր հավաքական:

FIFA Official հավելվածն անշուշտ օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են հետևել ֆուտբոլի Աշխարհի Առաջնության ընթացքին, սակայն չեն կարող այդքան ժամանակ տրամադրել և դիտել բոլոր խաղերը:

 

Geek.am

Կատեգորիա: Ծրագրեր | Ավելացրեց: News | Տեգեր: Աշխարհի առաջնություն, FIFA, Հավելվածներ, Apple, Apps, football, Ֆուտբոլ, ipad
Դիտումներ: 437 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar