Ողջույն, Հյուր! Գրանցում RSS

ArmBlogger.at.ua

Հինգշաբթի, 09.05.2024
Գլխավոր էջ » Ֆայլեր » Աստղագուշակ

Օրվա աստղագուշակը
30.07.2015, 00:38

Խոյ

Օրը հագեցած է լինելու: Գերհոգնածությանն ու անվերջանալի սթրեսներին կգումարվի նաև աշխատանքային ծանր առօրյան: Հանգստին էլ ավելի երկար ժամանակ տրամադրեք, ցրեք տխուր մտքերն ու երեկոն հաճելի մարդու հետ անցկացրեք:

Ցուլ

Առավոտյան անսպասելի զանգը Ձեզ անակնկալի կբերի: Հաճելի լուր կիմանաք, ինչն էլ կապահովի ամբողջ օրվա Ձեր բարձր տրամադրությունը: Օրն ամփոփեք` Ձեր մտերիմ ընկերների հետ քաղցր վերհուշերին տրվելով:

Երկվորյակներ

Օրը «ձախ ոտքից» կսկսվի: Աշխատավայրում ու դասերի ժամանակ չեք ուզի շփվել ոչ ոքի հետ: Փորձեք կտրվել առօրյա հոգսերից և միայն դրական բաների մասին մտածել: Երեկոն անցկացրեք մեկ գավաթ թեյի շուրջ ձեր սիրելիի հետ:

Խեցգետնին

Ձեզ համար աստղերը հիանալի օր են կանախտեսում: Դեռ առավոտից տիրող ուրախ տրամադրությունն ու անձնական երջանկությունը գերագույն հաճույք կպատճառեն ձեզ: Երեկոյան մի պահ անձնական խոհերին տրվեք` վաղվա օրն էլ ավելի ճիշտ կառուցելու համար:

Առյուծ

Անհաջող օր է, բայց ձեր ուժերի սահմաններում է այն ավելի լավը դարձնել: Համառությունը կօգնի այսպես կամ այնպես լուծել հին խնդիրները: Խիստ կարևոր է նաև զգուշությունը, հատկապես, օրվա երկրորդ կեսին մեքենայով ճանապարհորդելիս: Մերձավորներից աջակցություն ստանալու փորձերը հազիվ թե հաջողությամբ պսակվեն:

Կույս

Չկանխամտածված քայլերը, որոնք դուք այսօր չափից շատ կանեք, կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Խորհուրդներին ու երաշխավորագրերին դուք ականջ չեք դնում, օտարների սխալների վրա չեք սովորում ու աշխատում եք սեփական ուժերով հարթել ձեր ճանապարհը: Որքան էլ տարօրինակ լինի, այդ ճանապարհը կարող է ձեզ հաջողության բերել, չնայած որ` ոչ միանգամից:

Կշեռք

Հարմար օր է լուրջ գործերի համար: Դուք վճռական եք տրամադրված, պատասխանատվություն եք զգում ամեն ինչի նկատմամբ: Հնարավորություն կա ընդհանուր լեզու գտնել այն մարդկանց հետ, ովքեր նախկինում ձեզ չէին վստահում` համարելով ձեզ թեթևամիտ ու կամակոր մարդ: Հաջող կարող են լինել գործնական ոլորտի նորարարություններն ու որոշումները, բայց անհրաժեշտ արդյունքի նվաճումը հնարավոր կլինի միայն ազդեցիկ մարդկանց միջամտությունից հետո:

Կարիճ

Ծայրահեղ զգույշ եղեք բարդ գործիքների հետ աշխատելիս: Անփութությունը կարող է վնասվածքների պատճառ դառնալ: Հնարավորության դեպքում` հրաժարվեք մեքենայով ճանապարհոդելուց, մութ ժամանակ զբոսնելուց: Ցանկալի չէ նաև հարաբերություններ պարզել մտերիմների հետ, քննարկել բարդ հարցեր, կառուցել երկարատև պլաններ:

Աղեղնավոր

Որքան էլ ուժեղ լինի ծառայողական սիրավեպ սկսելու ցանկությունը, հիշեք՝ այսօր չի կարելի անձնական և գործնական հարաբերությունները խառնել: Պետք չէ օգտագործել սեփական հմայքը՝ գործնական հաջողությունների հասնելու համար, քանի որ դա կարող է թանկ նստել ձեզ վրա: Այսօր խորհուրդ չի տրվում խոշոր գործարքներ կատարել, քանի որ այն արդյունավետ չի լինի: Օրը հարմար է շփումների, փորձերի փոխանակման, համատեղ գործունեության պլանների քննարկման համար: Դուք զիջումների եք գնում, բայց ոչ ոքի թույլ չեք տալիս կառավարել ձեզ:

Այծեղջյուր

Այսօր հատկապես ուշադրություն դարձրեք շրջապատի կարծիքների և գաղափարների վրա, որոնք կարող են օգտակար լինել ձեզ համար: Մի շտապեք դատողություններ անել սիրելիի հետ հանդիպումից անմիջապես հետո, ավելի լավ է վայելեք այն րոպեները, որոնք հնարավորություն կունենանք վայելել նրա կողքին:

Ջրհոս

Օրը վատ չի սկսվի, սակայն բացասական տրամադրությունները կշարունակվեն օրվա երկրորդ կեսին: Անսպասելիորեն խնդիրներ կառաջանան և դրանց լրջությունը կարող է հունից հանել ձեզ: Ձեզ չի հաջողվի հարազատների հետ փոխհամաձայնության գալ, քանի որ ձեր տարաձայնությունների պատճառն ավելի խորը հիմքեր ունի: Ցանկալի է քիչ շփումներ ունենալ, որպեսզի անիմաստ չվիճեք մյուսների հետ:

Ձկներ

Համբերատար եղեք: Առանց համբերության հաջողության չեք հասնի: Խուսափեք սեփական կարծիքը արտահայտելուց: Օրը հաջող չէ ճամփորդությունների մեկնելու համար: Ձեր անուշադրության պատճառով կարող եք անհարմար դրության մեջ հայտնվել: Օրը նպաստավոր է ժամադրության համար:

Կատեգորիա: Աստղագուշակ | Ավելացրեց: Hayk-99
Դիտումներ: 340 | Բեռնումներ: 0 | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar